ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնի ստանձնումը կնշանավորի Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններում «հնարավորությունների ժամանակաշրջանի» սկիզբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մըքքենզին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես վստահ եմ, որ Իրանում քաղաքական հույս կա, որ կապ հաստատեն նոր վարչակազմի հետ եւ տեսնեն՝ իրավիճակն արդյոք կփոխվի»,- Մերձավոր Արեւելք ուղեւորվել պատրաստվող Մըքքենզիի խոսքն է մեջբերել Defense One պորտալը: Գեներալը հավելել է, որ «նոր վարչակազմը պատրաստվում է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը»:
Անցյալ տարեվերջին ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, Պենտագոնում աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացրել էին Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի վրա հարված պատրաստելու մասին: Մըքքենզին հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին ամիսներին Իրանից «մեծ սպառնալիք» էր բխում, սակայն ԱՄՆ-ին հաջողվել է ռազմական գործողություններ թուլ չտալ:
Բայդենը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին: