Չարորակ նորագոյացություններով մարդիկ պետք է զգուշորեն կիրառեն կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այսպիսի նախազգուշացում է հայտնվել Գան-Կովիդ-Վակ պատվաստանյութի բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգների նոր խմբագրման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս նախազգուշացումը պայմանավորված է ուռուցքային հիվանդություններով պացիենտների վրա պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ տեղեկությունների անբավարարությամբ: Բացառված չէ, որ իմունային համակարգի խթանումը կարող է առաջացնել հիվանդության սրացում:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V»-ը կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրա արդյունավետությունը 90 տոկոսից անցնում է: