«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների ակունքում կանգնած Վոլոդյա Ավետիսյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ չի մասնակցելու այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրվող հանրահավաքին: «Այս քամին փչում է Ռուսաստանից, և ես չեմ ուզում իմ նախնական ուղուց շեղվել և շարունակելու եմ պայքարել ազատամարտիկների սոցիալական ապահովության հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է ազատամարտիկը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: