«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանի հետ:
Թերթի հարցին, թե այժմ քաղաքական դաշտում ՕԵԿ-ը, կարելի է ասել գոյություն չունի, կուսակցության ղեկավար կազմն արձակուրդում է, ինչո՞ւ է ՕԵԿ-ն անգործության մատնվել, Ա. Երցյանը պատասխանել է. «Ոչ թե ՕԵԿ-ը գոյություն չունի, այլ ուղղակի արձակուրդում է»:
Թերթի դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ ՕԵԿ-ն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ պաշտոնի հարց է լինում, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, Երիցյանը պատասխանել է. «Սխալ են Ձեր տպավորությունները, այնտեղ առաջին դիրքում ես էի, իսկ պաշտոնն ինձ համար գրոշի արժեք չունի, ես բազմիցս ասել եմ, որ տարիներ շարունակ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, ես ուզում էի ապացուցել, թե ինչ կարող եմ անել Երևանի համար: Իսկ ՕԵԿ-ն ակտիվ էր այնքանով, որ իմ կողքին էր»:
Հարցազրույցն ամբողջությամբ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: