Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի, հաղթահարել դրանք՝ կարող են ոչ բոլորը: Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը երբեք չի ընկճվում ու միշտ փորձում է դիմակայել դժվարություններին և հասնել ավելիին:
Թեև դեռևս թատերարվեստում հաստատվել չի հաջողվել, բայց այ «թամադայության» առումով Գոռը խնդիր չունի:’
Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալի երբեմնի Ջամշոյան դերակատարն անկեղծացավ Life.panorama.am-ի հետ զրույցում:
Վաղուց եթերում չեք երևում, հիմա ինչո՞վ եք զբաղված:- Երգում եմ հարսանիքներին, նաև հանդիսավարությամբ եմ զբաղվում: Հրավիրում են, ես էլ գնում եմ… ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած մշակույթի պետական քոլեջը:
Նաև 2007 թվականին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:
Մի ժամանակ ուզում է Պարոնյան թատրոն ընդունվել… Դիմեցի Երվանդ Ղազանչյանին, չընդունեց… Շատ եմ սիրում թատրոնը, այն ինձ համար մնում է ամենադասականն ու բարձրագույնը…
Ինձ գումարը չէր հետաքրքրում, թատրոնով ոչ-ոք չի կարող ապրել, դրան զուգահեռ պետք է ուրիշ գործեր էլ անես, որ ապրես…
Պարոն Ղազանչյանի վերաբերմունքից չեմ բողոքում, միշտ ջերմ, վարպետորեն ու մեծավարի էր ընդունում, զրուցում, բայց ամեն անգամ ասում էր՝ 6 ամսից արի, 8 ամսից արի…
Ես ինքնասիրություն ունեմ, մեկ-երկու անգամ գնալուց հետո չէի կարող նորից գնալ…
Այն մարդկանցից չեմ, ովքեր «քսմրտվելով», ոտքերն ընկնելով, շողոքորթելով կգնան: Ես նման բնավորություն չունեմ…
Այդ թատրոնը երաժշտական ուղղվածություն ունի, ես էլ երաժշտական տվյալներ ունեի, բայց… Ընդունում էր բաղաձայն մարդկանց, ովքեր երգից հազարավոր կիլոմետրերով հեռու էին…