Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավտոմեքենաների շարսյունը, որը ուղևորվելիս է եղել Դամասկոս, կրակահերթի է ենթարկվել ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ապստամբական շրջանների աղբյուրներին:
Ապստամբների դաշտային հրամանատարներից մեկը հայտարարել է Ասադի ավտոշարասյան վրա հարձակման մասին, սակայն գործող իշխանությունների կողմից այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել:
Միաժամանակ սիրիական հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր, որտեղ Բաշար Ասադը գտնվում է Դամասկոսի մզկիթներից մեկում և աղոթք է կատարում Էյդ ալ Ֆաթրի կապակցությամբ,որը նշում են բոլոր մահմեդականները Ռամադան ամսվա ավարտին:
Սիրիայում մարտերը ընթանում են փոփոխական հաջողություններով: Այսօր ավելի վաղ միջազգային լրատվական միջոցները հաղորդել էին 60 սիրիացի ապստմբի սպանության մասին,որը տեղի էր ունեցալ Դամասկոսի արևելքում գտնվող Ադրա քաղաքում:
Ապստմբների սպանության մասին լուրը հաստատել են ինչպես Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպությունները, այնպես էլ գործող իշխանությունները: