Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «միամտություն» է համարել նոր իշխանությունների երազանքը`վերականգնել նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտնել է Рустави-2 հեռուստաալիքին Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոսյան պատերազմի հինգերորդ տարեդարձին նվիրված հարցազրույցի ժամանակ:

Սաակաշվիլիի խոսքերով նա Ռուսաստանի միշտ իրեն պահել է «ոչխար գայլի առջև, սակայն երբեք գայլը լավ չի վերաբերվի ոչխարին և դա պետք է հասկանա վրացի ժողովուրդը և գնա եվրոպական ուղղությամբ»:

Ավելի վաղ վրացական հեռուստաընկերությանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել ե, որ Թբիլիսի պետք է ընդունի 2008 թվականի օգոստոսից հետո տարածաշրջանում ստեղծված իրականությունը: Նա կրկին զինված բախման պատասխանտվությունը դրել է վրացի ժողովրդի վրա և հայտարարել, որ Ռուսաստանը պայմաններ չի տեսնում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումը վերանայելու համար:

Վրաստանի իշխանությունները խոսում են Ռուսաստանի կողմից իր տարածքների բռնագրավման և դրանք վերադարձնելու անհրաժեշտության մասին: 2008 թվականի զինված բախումից հետո Վրաստանը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: