Ինչպես հայտնի է, ներկայիս ներհայաստանյան զարգացումները, ներքին վիճակը բավականին անկայուն է: Բազմաթիվ են դարձել հակաիշխանական բացահայտ բողոքի ու դժգոհության ցուցադրությունները, ակցիաները:

Ստեղծված իրավիճակում հիմնականում իշխանական ուժերի մեղավորությունը տեսնող քաղաքացիները և քաղաքական ուժերը առիթը բաց չեն թողնում ակցիաներ ու ցույցեր անելու և իրենց դիրքորոշումը հայտնելու համար:

Չնայած հակաիշխանական ցույցերը և ակցիաները դեռևս էական էական արդյունք չեն տվել, բայց շարունակվում են: Համացանցում մի կարճատև տեսագրություն է շրջում, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ աղջիկ ակցիա իրականացնում Մոլում:

Նա հանել է վերարկուն, շրջում է մոլի տարածքում, ձեռքը վերև է բարձրացրել ու տարբեր հակաիշխանական, հականիկոլական բացականչություններ է անում: Նա դավաճան է անվանում Նիկոլ Փաշինյանին ու կուսակցությանը ՔՊ-ին:

Հատկանշական է, որ անցորդներից ոմանք նկարում են աղջկան, մի մասը նրա հետևից ժպիտով են նայում, ոմանք էլ անտեսում են ու առաջ անցնում: Տեսագրությունը ներկայացնում ենք ստորև: