Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է անվտանգության ծառայության եւ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Իրանի վրա հնարավոր հարձակման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է MEM-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:

Իսրայելական Kan լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ Նեթանյահուն հանդիպել է պաշտպանության նախարար Բենի Հանցի, շտաբի պետ Ավիվ Կոհավիի եւ պաշտպանության ու ֆինանսների նախարարությունների պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկի անվտանգության վթարային բազաներից միջոցներ փոխանցելու հնարավորությունը՝ Իրանի դեմ սպասվող օպերատիվ պլանները ֆինանսավորելու համար:


Նիստը նախորդել է կառավարության այսօրվա նիստին, որը կգումարվի Նեթանյահուի հրավերով` քննարկելու «իրանական խնդրի հետ կապված իրադարձությունները»:

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ կքննարկվի «Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը, Ամերիկայի նախազգուշացումն այն մասին, որ Իրանը կարող է ընդամենը մի քանի շաբաթ ունենալ միջուկային զենքի համար նյութեր ձեռք բերելու եւ ԱՄՆ վարչակազմին միջուկային համաձայնագրին շուտ վերադարձնելու հնարավորության համար»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է, որ «Իրանին կարող է շաբաթներ անհրաժեշտ լինել միջուկային զենքի նյութեր ձեռք բերելու համար, եթե շարունակի խախտել միջուկային գործարքը»:

Անցյալ շաբաթ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին հայտարարել էր, որ բանակին հրամայել է օպերատիվ պլաններ պատրաստել՝ այս տարի Իրանի վրա հնարավոր հարձակման համար: