Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է հաստատել հանրակրթության նոր չափորոշիչը: Ի թիվ այլ փոփոխությունների, առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: Այս մասին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Առաջարկում ենք տարրական դպրոցում հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից». Ժաննա Անդրեասյան
![](https://yn.am/disc/04-02-21/55589e0af7b7319fdd27e9d2bfdfdea8.jpg)