Երեկ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Արծրուն Հովհաննիսյանը կրկին հիվանդանոցում է հայտնվել՝ այս անգամ ավելի բարդ խնդիրներով՝ ինֆարկտ է տարել, և պետք է վիրահատվի։ Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի համաձայնագրից անմիջապես հետո նա հայտնվել էր հիվանդանոցում, պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

Հրապարակի տեղեկություններով  Արծրուն Հովհաննիսյանը գտնվում է Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» ԲԿ-ում, հիվանդանոցից մեր աղբյուրները փոխանցեցին, որ ոչ մի ինֆարկտ էլ չկա, իսկ վիրահատություն էլ չի նախատեսվում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանից, սակայն նա հրաժարվեց հաստատել կամ հերքել մեր տեղեկությունները՝ ասելով, որ ինքը իրավունք չունի, և պետք է Արծրուն Հովհաննիսյանին հարցնել։ Փորձեցինք կապվել Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։


Փաստորեն, ստացվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը, երբ ամեն անգամ հանրային քննադատության է ենթարկվում, «վատանում» է և հայտնվում հիվանդանոցում, մինչդեռ ինքը ժամանակին չէր խորշում, երբ, իր հեղինակությունից օգտվելով, թիրախավորում էր տարբեր անձանց և լրատվամիջոցներին։