Իսպանիայում հավաք անցկացնող ռուսական «Ռոստովն» ու «Կրասնոդարը» մրցել են ստուգողական խաղում: Կրասնոդարցիները 2:0 հաշվով հաղթել են ռուս կիսապաշտպան Մոգամեդ-Շապի Սուլեյմանովի դուբլի շնորհիվ: Նա աչքի է ընկել 61-րդ և 68-րդ րոպեներին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին և դեղին քարտ ստացել 45-րդ րոպեին: Նրա կրտսեր եղբայր Լևոն Բայրամյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին: