Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ դպրոցի տարբեր աստիճաններում ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրութան համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝

1) Հայոց լեզու և գրականություն 2) Հայրենագիտություն 3) Օտար լեզուներ

4) Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)

5) Հասարակություն, հասարակական գիտություններ

6) Արվեստ և արհեստ 7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

 

Հաշվի առնելով ուսումնական բնագավառների վերաբերյալ ներկայացված առաջարկը, մասնավորապես դրանց վերախմբավորումն ու քանակի պակասեցումը, հենքային ուսումնական պլանի մասով ներկայացվում են միայն բարելավման առաջարկներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ առաջարկները:

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները:

Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ:

Սա հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Մանրամասները տեսանյութում՝