Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամուսանցել է: 28-ամյա ֆուտբոլիստն իր ընտրյալի հետ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում:
Հովհաննիսյանի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում: Այս օրերին նա «Կայրաթի» կազմում հավաքի է մասնակցում թուրքական Բելեկում:
Ղազախստանի ավարտված առաջնությունում Կամո Հովհաննիսյանը մասնակցել է 14 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: 2012 թվականից նա խաղում է Հայաստանի հավաքականում, որի կազմում նա անցկացրել է 52 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: