Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտարարել է Հնդկական օվկիանոսում փետրվարի կեսերին ռազմածովային զորավարժությունների անցկացման պլանների մասին:

«Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսում 2021 թվականի փետրվարի կեսերին: Դրանց ընթացքում նախատեսվում է այդ թվում նաեւ համագործակցություն մշակել որոնողափրկարարական օպերացիաների իրականացման եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման ուղղությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է դեսպանը:


Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժություններհ` «Ծովային անվտանգության գոտի» անվան տակ, անցկացվել էին 2019 թվականի դեկտեմբերի վերջին, որից հետո իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական կլինեն: Հերթական զորավարժությունների անցկացումը, ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Իրանի պաշտպանության նախարարը, կապված է կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի հետ: