Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնում, հայտնում է Ermenihaber-ը:
Պակիստանում տեղի ունեցող վարժանքները մեկնարկել են փետրվարի 4-ին և կավարտվեն 20-ին:
Զորավարժությանը մասնակցում են 2 երկրների հատուկջոկատայիններն ու հատուկ ստորաբաժանումները:
1998-ից անցկացվող զորավարժությունները կազմակերպվում են տարեկան ռոտացիոն կարգով. Թուրքիայում անցկացվում են «Ջիննահ» անվանումով, Պակիստանում՝ «Աթաթուրք»: