Սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն (ՍԿԲ) սկսել է մշակել աշխարհում առաջին բազմաթիրախային հրթիռային համալիրը, որը կարող է անօդաչու թռչող սարքեր խոցել:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի արդյունաբերական հարցերով տնօրեն Բեկխան Օզդոեւը:


«ՍԿԲ-ն սկսել է նոր Հակատանկային կառավարվող հրթիռների (ՀՏԿՀ) մշակումը: Դա արդեն ոչ թե նեղ մասնագիտացված հակատանկային սպառազինություն է, այլ բազմաթիրախային պաշտպանողական-գրոհիչ զենք, որն ունակ է խոցելու ոչ միայն տանկեր կամ զրահատեխնիկա, այլ ավելի վաղ «անհասանելի թիրախներ», ինչպես օրինակ՝ օդային թիրախներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր»,-ասել է Օզդոեւը՝ չհստակեցնելով հեռանկարային համալիրի անվանումը:

«Նոր համալիրի համար ստեղծվում են նոր ջերմահաղորդման ուղղորդող գլխիկներ»,-հավելել է նա: Զուգահեռ ՍԿԲ-ն աշխատանքներ է տանում հրթիռների համար մարտական մասերի պատրաստման տեխնոլոգիաների լավացման եւ պայթուցիկ նյութերի նոր կազմերի մշակման ուղղությամբ