Թշնամու կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից։

 

Այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։ Այն մասնավորապես գրել է.

‼️ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ թշնամու կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից։

Լուրը պաշտոնական չէ, ստուգելուց հետո Mediaport-ը կհրապարակի:

Հիշեցնենք, որ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։

Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են։