Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, ով վերջերս ուրախացնում է իր երկրպագուներին տարբեր մերկ լուսանկարներով, կրկին մերկացել է հայտնի պերֆորմենս ժանրի նկարիչ Մարինա Աբրամովիչի ինստիտուտի բացման համար անհրաժեշտ միջոցների հավաքման ստեղծված գովազդում: Այս մասին երգչուհին իր երկրպագուներին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Համացանացում տեղադրված տեսանյութում ներառում է նաև լիովին մերկ փոփ երգչու մասնակցությամբ կադրեր,որտեղ վերջինս ցուցադրում է մեդիտացիայի նոր հատուկ տեխնիկա: Լեդի Գագան տեսանյութում երբեմն հանդես է գալիս բնակարանում, երբեմն բնության գրկոևմ, մերթ հագնված, մերթ ամբողջությամբ մերկ: Երգչուհին ընդունում է Աբրամովիչի պերմորմատիվ արվեստի ուսուցման մեթոդին համապատասխան դիրքեր:

Ներկայումս շինարարության համար անհրաժեշտ 600.000 դոլարից ինստիտուտի կայքի միջոցով հաջողվել է հավաքվել 232.000 դոլար: