Հասարակության հետաքրքրությունը չափազանց մեծ է այս ընտրությունների նկատմամբ : Նման տեսակետ այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նախագահի թեկնածու, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Կան մարդիկ, որ դա կկատարեին, ես երեք չոր հոգի տեսնում եմ, իհարկե պառլամենտական մեծամասնության հետ պետք է խորհրդակցել: Դրսից էլ կարող եմ հրավիրել»,-այսպես պատասխանեց Բագրատյաննյ այն հարցին, թե իր ընտրվելու դեպքում ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը:
Բագրատյանն անդրադառնալով ՀԱԿ նորաստեղծ կուսակցությանը նշեց, որ ՀԱԿ դաշինքի բազմաթիվ անդամներ հայտարարում են, որ այդ կուսակցությունը լինելու է ՀԱԿ դաշինքից առանձին և հավելեց. «Կարծում եմ ՀԱԿ կուսակցության նախաձեռնողները պետք է մի փոքր փոխեն իրենց տակտիկան, որովհետև այդ դեպքում կստացվի հակասություն ՀԱԿ դաշինքի և ՀԱԿ կուսակցության միջև»: ՀԱԿ անդամը չմանրամասնեց, թե հակասությունները հատկապես, որ հարցերում կլինեն դրա մասին խոստացավ խոսել ընտրությունների ավարտից հետո: 
Եթե փետրվարի 18-ին հնարավորություն չստեղծվի փոխել Հայաստանի նախագահին նախագահի թեկնածուն կարծում է, որ մենք չենք ունենա բարեհաջող 5 տարի.«Հնարավոր է կորսյալ 5 տարի ունենաք»,-առանձնացրեց նա:

Մանրամասները տեսանյութում`

՝