«Երկրաշարժի հետցնցումներ կլինեն, բայց թե ինչ ուժգնությամբ, դեռևս հայտնի չէ»,-այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն էլ իր էջում գրել է.

«Առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: