Երևանյան շենքերում ու բակերում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ իրարանցում է առաջացրել երկրաշարժը բնակչության շրջանում։
Sputnik Արմենիային է տրամադրվել մայրաքաղաքի շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկով նկարահանված տեսագրությունը:
Դրանում երևում է, թե ինչպես են մարդիկ վազելով դուրս գալիս շենքից` իրենց հետ տանելով երեխաներին։
Երկրաշարժի ցնցումներից վախեցած բնակիչները տնային շորերով դուրս են նետվում շենքից` վազեվազ իջնելով աստիճաններով:
Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.