Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և մեջբերումներ կատարել։

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ArmNews-ի եթերում արձագանքել է վարկածին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «նախագիծն» է, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։ «Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է թե ես ինձ համար այդպսի անհեթեթություն խզբզեի»,- մեջբերվել է Սարգսյանի խոսքը։
Սարգսյանը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն անվանել է «ըստ էության հակաղարաբաղյան շարժում»:
«Հարցազրույցի ընթացքում նախկին նախագահը պատասխանել է ոչ միայն 2018 թվականի իրադարձությունների, այլև Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցերին»,- գրում է լրատվամիջոցը: