«Հայաստանի նախագահի նստավայրը կոնյակի հերթական մեծ խմբաքանակն է գնել։ Օրերս ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամից մի փոքր պակաս գումար է տրամադրվել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ գումարով նախագահի նստավայրը գնել է 39 հատ 0.7 լիտր տարողության 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։