Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, դիտարկում հնչեց, թե Սերժ Սարգսյանն ասում է՝ երբեք ոչ մի թիզական չի եղել և իրենք ավելի շատ բանակցել են ոչ թե տալու, այլ ստանալու համար, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմը կարող էին կանգնեցնել միայն այն դեպքում, երբ հակառակորդը Շուշին կվերցներ իր վերահսկողության ներքո, ապա դիմելով Էդմոն Մարուքյանին հարց հնչեց, թե նա ումն է հավատում՝ Սարգսյանի՞ն, թե՞ Փաշինյանին:
«Ես Աստծուն եմ հավատում, ինչ վերաբերում է նման փաստեր ներկայացնելուն, պետք ա քննության առարկա դարձնել: Ես ինքս Հայաստանի անցյալը քչփորելով զբաղվելուն կողմնակից չեմ եղել և հեղափոխության հենց սկզբից անընդհատ ասել ենք եկեք ապագայից խոսանք, նոր երկիր կառուցենք...»,- ասաց Մարուքյանը: