16-ամյա անչափահասը փորձել է այրել իրեն Ֆրանսիայի Ալբեր Կամյույի քոլեջի բակում: Գրում է Ria լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Անչափահասը իր վրա է լցրել դյուրավառ հեղուկ, այնուհետև վերցրել է կրակայրիչը և այրել իրեն: Սակայն մեկ այլ աշակերտ, որն այդ պահին կողքին է գտնվել, անմիջապես ջուր է լցրել վրա:
Դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը տուժածին հիվանդանոց է տեղափոխել: Անչափահասի նման քայլի պատճառները դեռ չի հրապարակվում: