«Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում մեր հայրենակիցների՝ ղրիմցի թաթարների տներում խուզարկությունների անցկացմամբ, ինչպես նաեւ նրանց ձերբակալության որոշումներով», – նշված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը եւ շարունակելու է աջակցել ղրիմցի թաթար ժողովրդին, նշված է հաղորդագրությունում։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում գիշերային խուզարկություններից հետո Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են 6 թաթարների։ Ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկչական գործունեության մասնակցելու մեջ։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սեւ ծովում Թուրքիայի ու ԱՄՆ զորավարժություններն ակնհայտորեն ուղղված էին Ռուսաստանի դեմ։


Ռուսները նման դեպքերում փորձում են ինչ-որ բան հանձնել Թուրքիային եւ խոստովանում են, որ վերջերս «զոհաբերել են» Ղարաբաղը հանուն դրա։ «Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնությունների հերթական հանգույցը կարգավորելու միջոց է գտնում՝ թույլ չտալով էսկալացիա։ Վերջերս դա ցույց տրվեց Լեռնային Ղարաբաղի օրինակով», գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման քայլերը։ Էրդողանն ասել է, որ թուրք եւ ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ ավելի արդյունավետ օգտագործեն տրանսպորտային մագիստրալները, որոնց վերականգնման աշխատանքներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղում հունվարի 11-ի համաձայնությունից հետո։

Ազատ Արշակյանն ասում է, որ Ռուսաստանի իշխանությանը դեռ դատելու են, որ թույլ է տվել թուրքերին 250 տարվա ընթացքում առաջին անգամ անցնել Արաքսը։ Հիմա Աղդամում գործում է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, եւ Թուրքիան, չեզոքացնելով Հայաստանի կողմից սպառնալիքը, սկսել է առաջանալ։ Ղրիմում երեւում է շուտով կբացվի Աղդամի կենտրոնի մասնաճյուղը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/19/622077/