«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թեւերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։
Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձեւավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Աննա Գրիգորյանի միջեւ, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա անում են բոլորից ծածուկ, որ թիմը ցնցումների մեջ չընկնի։
Մյուս երկու անջատվածները՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ավելի զգուշավոր են, դեռ չեն այրել թիմի հետ բոլոր կամուրջները։ Սակայն խորացել է անվստահությունը փաշինյանականների, ավինյանականների, Արարատ Միրզոյանի կողմնակիցների ու սորոսականների միջեւ։
Բացի այդ, Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձեւավորվել, որոնց ինքնուրույն խաղը, որոշ տեղեկություններով, անհանգստություն է պատճառում նաեւ Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում