Սիլվա Հակոբյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված ու սպասված երգչուհիներից մեկն է։ Սիլվան իր համեստությամբ կարողացավ գրավել բոլորին՝ առանց կիսամերկ տեսահոլովակների և ռաբիզ երաժշտության։
Թեև Սիլվան միշտ անկեղծ է ու սիրում է շփվել իր երկպագուների մասին, այնուամենայնիվ նա երբևէ չի խոսել իր անձնական խնդիրներից։
Եվ ահա «Ինտերվյու» նախագծի շրջանակում առաջին անգամ անկեղծ զրույց է տեղի ունեցել, որտեղ Սիլվան խոսել է և բացահայտել իր կյանքի բարդ փուլը:
Թեև Սիլվան երազում էր երեխա ունենալու մասին, առաջնեկի՝ Միլայի ծննդից հետո հետծննդաբերական սթրեսը չի շրջանցել երգչուհուն, ինչպես շատ կանանց։
Ինչպես ինքը՝ Սիլվան է նշում, իր համար շատ բարդ այս էտապում իրեն շատ է օգնել ամուսնու՝ Նորայրի աջակցությունը, թեև նրանց հարաբերությունները ևս անցել են բարդ փուլով:
Անկեղծ զրույցի ընթացքում Սիլվան խոսել է նաև գործունեության, շոու բիզնեսում կոփվելու, գործընկերների հետ դիստանցիայով շփվելու մասին:
Քչերը գիտեն, որ ժամանակին երգչուհին տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն անգամ չուներ, նա իր առաջին քայլերն արել է Արմենչիկի հովանավորչությամբ: