Հակահրթիռային պաշտպանության, միջուկային զինաթափման և երկկողմանի ռազմա-տեխնոլոգիական համագործակցության հարցեր են քննարկվելու այսօր կայանալիք Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության և ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին Риа Новости գործակալությանն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:

2+2 գագաթնաժողովին Ամերիկան ներկայացնում է Պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չաք Հեգելը, իսկ Ռուսաստանը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն:

Ինչպես ակնկալվում է մի շարք հարցերից բացի Ջոն Քերին ակնակալում է Սերգեյ Լավրովի հետ քննարկել Սիրիայի և Սնոուդենի հարցերը: Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փերին:

Կանխատեսվում էր,որ Վաշինգթոնում Քերիի և Լավրովի միջև երկկողմանի բանակցությունների ժամանակ քննարկվելու է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Մոսկվա այցելության նախապատրաստման հարցերը, սակայն նախօրեին Սպիտակ Տունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Բարաք Օբաման որոշում է ընդունել հետաձգել գագաթնաժողովը մի շարք հարցերում առաջընթացի բացակայության պատճառով: