ՄԱԿ-ում Ամերիկայի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը ամերիկյան հեռուստաալիքի ուղիղ եթերում նշել է, որ ժամանակն է հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ մեղմ մեթոդներից և «պայքարել» նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է The Washington Times-ը:
«Վերջ ի վերջո Պուտինը ընդհանրապես դեմ չէ առաջ բերել անհանգստություն Ամերիկայի մոտ»,- նշել է Բոլթոնը և ավելացրել. « Ըստ իս Պուտինի մտքերը հասկանալու համար, մենք նույնպես պետք է քայլերի դիմենք, որոնք ցավ կպատճառեն նրան: Չնայած որ Պուտինը զրկվել է քնից այն պատճառով, որ չի կարող անցկացնել երկկողմանի հանդիպում իր ընկերոջ Բարաք Օբամայի հետ, սակայն այդ քայլը չի վնասում Ռուսաստանի շահերին»: