Հայկական օդանավի առեւանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:


Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, եւ, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երեւանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:

Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Մանրամասները հաջորդիվ

Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»: