Մոսկվայում և Պետերբուրգում այսօրվանից բարձրացվելու են տուգանքները միգրացիոն օրենսդրությունըխախտողների համար:
Ինչպես նշել է Միգրացիոն դաշնային ծառայությունը, սա վերաբերվելու է նաև Մոսկվայի և Լենինգրադի շրջաններին:
Այժմ այս տարածքներում օրենքը խախտած օտար քաղաքացիներին սպասում է 7.000 ռուբլի տուգանք և երկրից վարչական վտարում, Ռուսաստանի մնացած հատվածում մնում է նախկինի պես 5.000 ռուբլի:
Նախկինում Ռուստան մուտքի և աշխատանքի օրենսդրության խախտումների համար միգրանտը կամ ենթարկվում էր տուգանքի, կամ արտաքսվում էր երկրից:
Բարձրանում է նաև պաշտոնատար և իրավաբանական անձանց տուգանքները միգրանտներին աշխատանքի անօրինական տեղավորման համար` համապատասխանաբար 70.000 և մեկ միլիոն ռուբլի:
Անօրինական միգրացիայի պատիժը խստացնող օրենքը ընդունվել է Պետդումայի կողմից և հաստատվել Դաշնության խորհուրդի կողմից հուլիսի սկզբին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայությունը: