Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որը 21-րդ դարում (2001-2020թթ.) անցկացրել է 1000-ից ավելի հանդիպում, հայտնում է Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):
36-ամյա պորտուգալացին մասնակցել է 1047 հանդիպման: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի», պորտուգալական «Պորտուի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը 21-րդ դարում անցկացրել է 974 հանիպում: Ընդհանուր առմամբ, կարիերան ավարտած Կասիլյասը մասնակցել է 1048 խաղի:
Երրորդ տեղում է բրազիլական «Սան Պաուլուի» պաշտպան Դանիել Ալվեսը: 37-ամյա բրազիլացին անցկացրել է 969 հանդիպում: Հաջորդիվ գալիս են Չավի Էրնանդեսը (937 հանդիպում), Յասուհիտո Էնդոն (909), Զլատան Իբրահիմովիչը (907), Ռոժերիո Սենին (904), Լիոնել Մեսին (902), Ջանլուիջի Բուֆոնը (852) և Խավյեր Զանետին (717):



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					