Խոյ. Այսօր առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր թյուրիմածությունների վրա` դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրերը;


Ցուլ. Գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը:Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:

Երկվորյակներ. Այսօր հարմար օր է խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք:


Խեցգետին. Այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար:

Առյուծ. Օրը բավական բարդ է եւ ոչ միանշանակ: Իրենց զգացնել կտան բացասական միտումների ազդեցությունը: Այսօր բավական մեծ է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները:

Կույս. Արդյունավետ օր է սպասվում, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում:Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ:

Կարիճ. Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ` շրջապատի ազդեցության տակ: Հնարավոր են տհաճ, խոսակցություններ:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ է խոստանում: Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից` այսօր դա միգուցե սեփական ես-ը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է:

Այծեղեջյուր. Այսօր Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենը, ինչը կարելի էր և անտեսել: Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը: Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը: Երբեմն դուք գնում եք զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել;


Ջրհոս. Այսօր Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս; Ստացվում են հետաքրքիր գործնական առաջարկներ: Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար:

Ձկներ. Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: