«Հավաքվում ենք Հանրապետության Հրապարակում: Ուզում եմ կոչ անել պահպանել հանդարտություն, ոչ մի կտրուկ գործողություն չանել ու որպես խաղաղ հավաքի մասնակից՝ գալ Հրապարակ: Ուզում եմ կոչ անել զինվորականներին՝ շարունակել իրականացնել հայրենիքի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրենց գործառույթներն ու որևէ դեպքում չկորցնել զգոնությունը: Ամեն ինչ վերահսկողության տակ է»,- քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անթույլատրելի է, որ ԶՈՒ-ն զբաղվի քաղաքականությամբ: «ԶՈՒ ԳՇ պետին ազատելու անհրաժեշտ թղթերն ստորագրել եմ, ընթացք է տրված պրոցեսին»,- ասաց նա: