Կներկայացնենք՝ ծակել երեխայի ականջները, թե ոչ, ու եթե ծակել, ապա ինչպես անել, որպեսզի չվնասել երեխայի առողջությանը:
Հայտնի է, որ ականջի վրա շատ ռեֆլեքսոգեն գոտիներ կան, որոնց հետ պետք է շատ զգույշ լինել:
Մարդու ականջի վրա մոտ 356 դասական ակուպունկտուրական կետ կա:
Փոքր երեխայի նյարդային համակարգը, զգացողության օրգանները և ամբողջ օրգանիզմն ակտիվորեն զարգանում են: Այդ գործընթացին ցանկացած միջամտություն կարող է զարգացումը սխալ ուղղությամբ տանել:
Անհաջող ծակված բլթակը (ճիշտ կետը գտնել դժվար է) կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Բլթակի վրա տեսողության համար պատասխանատու կարևոր կետ կա: Այն ծակելու դեպքում հնարավոր է տեսողությունը վատացնել
Ականջը ճիշտ ծակելու դեպքում հնարավոր է նույնիսկ լավացնել առողջությունը: Բայց դա անել ավելի հեշտ է հասուն տարիքում, քանի որ երեխայի օրգանիզմը մշտապես փոխվում է:
Բացի դրանից՝ կարող է ալերգիա լինել որոշակի մետաղից, նույնիսկ ոսկուց:
Ականջներն ինքնուրույն ծակել պետք չէ. տանը հարմար պայմաններ և գործիքներ չկան:
Կարծիքները, թե երբ է պետք երեխայի ականջները ծակել, կիսվեցին: Օրինակ՝ բժիշկներն ասում են, որ չի կարելի դա անել մինչև երեխայի 3 տարին լրանա: Եվ դա բավական ռացիոնալ պատճառներ ունի:
1. Ականջների անցքերը կարող են վարակի աղբյուր լինել
2. Երեխան կարող է իրեն վնասել
Ականջում նոր իրը, որը խանգարում է, կգրավի երեխայի ուշադրությունը, նա այն հանգիստ չի թողնի:
3. Անցքերը կարող են տեղափոխվել
Երեխան մեծանում է, մեծանում են նաև նրա ականջները: Այդպիսով անցքերը կարող են տեղաշարժվել և ոչ էսթետիկ տեսք ունենալ:
Մյուս կողմից՝ հոգեբանները նշում են, որ ավելի լավ է՝ երեխայի ականջները ծակել վաղ տարիքում՝ նախքան 1,5 տարեկանը, քանի որ այդ տարիքում երեխան դեռ վախ չի զգում, ցավը չի վնասում նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը