Փորձագետները ասում են, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ցանկացած ցարգացում կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից Հայաստանի դեմ օկուպացիոն գործողությունների համար։
Երկրում ռազմական դրություն է։ Արտաքին սպառնալիքը իրական է․ զինադադարի մասին հայտարարությունը դեռ խաղաղության պայմանագիր չէ։ Մեր երկիրը կարող է զարգանալ և արդյունքների հասնել միայն այն դեպքում, երբ մեր սահմանները անսասան լինեն, ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Երեկ Դաշնակցությունը տարածել է հայտարարություն, որում զգուշացնում է ինչ-որ բանակցությունների մասին, որոնք իշխանությունները վարում են ժողովրդի թիկունքում։
Կայունությունը Հայաստանի ներսում կարևոր է Լեռնային Ղարաբաղի զինադադարի համար։ Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն։ «Մենք պայմանավորվել ենք Ղարաբաղի հարցում երեք երկրների շրջանակներում, և կայունությունը այդ երկրների ներսում շատ կարևոր է գործընթացը կառավարելու համար։ Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ԶԼՄ-ների օգնությամբ, ինչպես նաև փորձում ենք այնտեղից ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ մեր սեփական աղբյուրներից», – ասել է Չավուշօղլուն։
Այս ֆոնին, անսպասելի հայտարարություն է արել ՀԱՊԿ-ը։ «Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության աճը բացասական անդրադարձ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի դրության վրա», հայտարարել է ԵԱՀԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
Նա ասել է, որ Ռուսական միջամտության շնոհիվ է հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել ճգնաժամի կարգավորման գործընթացը։ «Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը գործոն է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի զարգացման վրա։ Դիտարկվում է նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման հարցը, այդ թվում պետության օդային տարածքի և Սև ծովի ավազանի վերահսկողության ապահովումը», ասել է Սիդորովը։
Ռուս-թուրքական տանդեմն այսպիսով սպառնում է նոր պատերազմով, շրջանում իրենց ծրագրերի տապալման պարագային։ Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամ է սկսվում նաև Վրաստանում։