Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի կողմից Հայաստանում տեղի ունեցող հեղաշրջման փորձի դատապարտումը մի նպատակ ունի. Հայաստանում կասկած տարածել, որ Թուրքիան պաշտպանում է Հայաստանի իշխանությանը, ինչն իշխանության դեմ արտահայտվողների մի մասի համար իշխանությանը վարկաբեկելու գործիք կդառնա։ Ինչպես և սպասելի էր, այդ մոլորեցնող զենքն արդեն օգտագործվեց։
Պետականամետ ցանկացած ուժ կամ գործիչ ոչ թե կօգտագործեր այս խայծը, այլ կպատասխաներ, որ չխառնվեն Հայաստանի ներքին գործերին»։