Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը և հետագա ծրագրերը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ գտնվում է Վրաստանում երկօրյա այցելության շրջանակներում:

Այցելության շրջանակներում պատվիրակությունը այցելելու է Թբիլիսիի Վակե-Սաբուրտալին շրջանի ներքին գործերի վարչություն և «122» շտապ օգնության վարչության և կծանոթանա վրացի գործընկերների աշխատանքի առանձնահատկությունների հետ:

Հայկական պատվիրակությունը այցելելու է նաև Բաթումի և օգոստոսի 11-ին վերադառնալու հայրենիք: