Բացի պատմությունից և հեղինակությունից արտադրանքի որակը որոշում է նաև տեխնոլոգիաները և նյութերը: Men’s Health-ը ներկայացրել է ժամացույցի բրենդների ցանկը, որոնք իրենց արտադրության մեջ օգտագործում են ոչ միայն հայտնի, այլ նաև սեփական առանձնահատուկ մետաղական խառնուրդները: 

Rolex

Այս շվեցարական կազմակերպության հպարտությունը Rolesium նյութն է, որը ներառում է 904L չժանգոտվող պողպատ և 950 պլատին: Ապրանքանիշի մյուս հայտնագործությունը Cerachrom նյութն է, այսինքն պինդ և կոռոզիայի չենթարկվող կերամիկան: 

Omega

Omega բրենդը վաղուց մշակում է Ceragold նյութը, այսինքն կերամիկայի և 18 կարատանոց ոսկու խառնուրդը: Ceragold-ը օգտագործվում է ոսկե թվերով շրջանակի ստեղծման համար: Omega-ի զինանոցում կա նաև մեկ այլ նյութ վարդագույն ոսկի 18k Sedna, որը ստեղծվում է Swatch Group առևտրի կենտրոնի կողմից: 

 Hublot

Շվեցարական Hublot ապրանքանիշը հայտնագործել է մի քանի նյութ, այդ թվում կերամիկայի և Cermet մետաղի խառնուրդը, մագնեզիումի խառնուրդ և ալյումինիում Hublonium, ինչպես նաև քերծվածքների դեմ կայուն Magic Gold և King Gold ոսկիների խառնուրդ:

Linde Werdelin

Նոր մոդել Linde Werdelin Spidolite II Tech ստեղծված է ALW(Alloy Linde Werdelin) նյութից, որը 50 %-ով ավեկի թեթև է քան տիտանը: Որպեսզի ժամացույցները ավելի թեթև լինեն Linde Werdelin օգտագործել են կարբոն արտաքին տեսքի համար և ALW ներքին կառուցվածքի համար: 

Ulysse Nardin

Ulysse Nardin Marine Chronometer Manufacture ապրանքանիշի ժամացույցներում օգտագործում է իր առանձնահատուկ խառնուրդ Diamonsil, որը բաղկացած է արհեստական ալմազից հիմնված սիլիցիումի վրա:

Zenith

2006 թվականին ապրանքանիշը ներկայացրեց Zenithium նյութը,որը տիտանից, նիոբիումից և ալյումինիմումից ստեղծված թեթև և ամուր նյութ է:

Harry Winston

Ամերիկյան կազմակերպությունը արտոնագրել է Zalium նյութը, որը բաղկացած է ալյումինումից և տիեզերական ինժիներ տեխնոլոգիաներում օգտագործվող ցիրկոնիումից: