ՊԵԿ մի շարք աշխատակիցների թույլատրվում է իրականացնել օպերատիվ միջոցառումներ, սակայն նրանք ներառված չեն «Զենքի մասին» օրենքով նշված այն աշխատակիցների թվում, ովքեր զենք կրելու իրավունք ունեն: ԱԺ-ում հարցն այսօր ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ:
«Այդ նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխությունը, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չենք ստացել»,- ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահ Արշակ Զաքարյանը:
Գլխադասային հանձնաժողովը ևս դրական եզրակացություն է տվել նախագծին, ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը: