Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ անհետացած «Boeing» օդանավին։
«Թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն ու միայն շահագործող ավիաընկերությունը։ Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ։ Ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ։ Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- ասաց Տիգրան Ավինյանը։