Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 5-ին երրորդ հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում:
Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Վրաստանի հավաքականին: Հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիի օլիմպիական մարզապալատում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականը նախաղային մարզում է անցկացրել մրցավայրում:
Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով: Վրացիները 0:4 հաշվով պարտվել են Ռուսաստանին, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով: