«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում եւ խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական անվտանգության խնդիր:

«Թեեւ վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր:


Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 եւ ավելի չափելի դրսեւորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի»,- ասաց Դավթյանը՝ միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեեւ չի հայտարարվում, սակայն դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլեւս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում