Հարգելի հայրենակիցներ
Քիչ հետո «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում:
Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: