Անդամահատված Արցախում մարդիկ վերականգնում են կենցաղը, վերանորոգելով տները, պատվիրելով նոր կահույք, փորձելով հասկանալ, թե ինչպես գումար վաստակեն, թե որտեղ են սովորելու իրենց երեխաները, և ինչպես է դասավորվելու Արցախի ապագան։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանին չեն հավատում, և եթե պատերազմից առաջ չէին հավատում նրա մեգա-նախագծերին, ապա այսօր չեն հավատում նրա արդարացումներին։


«Մեր հերոսների և ձեր շնորհիվ մենք կարողացել ենք պահել գյուղը։ Բանակցությունների ընթացքում երկար ժամանակ ձեռնարկվում էին բոլոր քայլերը մեզ Կարմիր Շուկայից հանելու ուղությամբ։ Բայց ես ասել եմ ոչ, մոռացեք Կարմիր Շուկայի մասին», հայտարարել է Արայիկ Հարությունյանը սահմանային դարձած Կարմիր Շուկա գյուղում։


Այսինքն երկար ժամանակ գնում էին բանակցություններ, և հանձնել կամ չհանձնելու հարցը որոշվում էր ոչ թե մարտի դաշտում, այլ բանակցությունների ժամանակ։ Այսինքն, ստացվում է, նրանց հաջողվել է համոզել զիջել Շուշին և Հադրութը։ Ում հետ էին բանակցում, ինչպես։

Այն ժամանակ, երբ Երևանում աթոռը երերում էր Փաշինյանի տակ, Արայիկ Հարությունյանը կոչ էր անում հարուցել քրեական գործ և խոստանում, որ կպատմի այն ամենը, ինչ իրեն հայտնի է պատերազմի մասին։ Սակայն երբ Երևանում իրավիճակը թվում էր «շտկվեց», նա նորից սկսել է ստել։

Իսկ հիմա՞ ինչ են քննարկում բանակցությունների ընթացքում։ Գուցե Արայիկ Հարությունյանը առաջադրանք է ստացել վերադարձնել բնակիչներին Արցախ, տալ նրանց գումար, բայց զուգահեռաբար բանակը կրճատել մինչև մեկ գունդ։ Զուր չէ, որ նա հանդիպումների ժամանակ , ասում էր, թե ստիպված կլինենք ընտելանալ համատեղ կյանքին։ Ու՞մ հետ համատեղ։

Արցախում դեռ շարունակվում են «լսումները» ռուսերեն լեզուն երկրորդ պաշտոնական լեզու ընդունելու վերաբերյալ։ Օրենսդրական նախագծի համահեղինակ, Սամվել Բաբայանի կուսակցության պատգամավոր Գակիկ Բաղունցը ասում է, որ Ռուսաստանի կողմից ճնշում չի եղել, սակայն կոչ է անում համակերպվել նոր իրականության հետ։ Իսկ նոր իրականությունն այն է, ինչի մասին խոսում էր Սամվել Բաբայանը դեռ մինչև պատերազմը՝ Արցախը Ռուսաստանի մանդատի ներքո:

Սուտն ու գաղտագողի գործողությունները քաղաքականության հիմք են դարձել նաև Հայաստանում։ Սահմանային համայնքների ղեկավարները, հասարակական և քաղաքական խմբավորումները մտահոգությամբ են խոսում Սյունիքում ռուս խաղապահների տեղակայման մասին։ Կան տեղեկություններ, որ նրանք ադրբեջանցի զինվորակաների հետ որոշում են նոր սահմանները։ Սյունեցիները այլևս հույս չեն դնում պետության վրա և իրենք են պաշտպանում իրենց հողը:

Կառավարությունը, պաշտպանության նախարարությունն ամեն ինչ հերքում են։ Ի՞նչ նոր սպառնալիք է հայտնվել, որ ռուսական կողմը շտապ զինվորականներ է տեղակայել Տավուշում, հարցնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդատու Տիգրան Աբրահամյանը։ Ոչ ՊՆ, ոչ էլ կառավարության պաշտոնյաները չեն պարզաբանում, թե ինչ համաձայնությունների հիման վրա և ինչ նպատակով են ռուս զինծառայողները տեղակայվել Տավուշում մի քանի օր առաջ։ Ի՞նչ առաքելությամբ են ռուս զինծառայողները այնտեղ, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ է, թե երկարաժամկետ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/09/626016/