Թուրքական «Բայրաքթարները» հարձակվել են ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա, որը գտնվում է Սիրիայի բանակի սպառազինությունում, հաղորդում է Soha պարբերականը:
Ռուսական ԶՀՀՀ-ի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական հարվածային անօդաչու: Ինչպես նշվում է հոդվածում, ռազմամթերքից մեկը պայթել է համալիրի մոտակայքում, ինչի պատճառով «Պանցիր-C1»-ը ստացել է նվազագույն վնասներ, որոնք հետագայում վերացվել են ռուս զինվորականների կողմից: Ըն դորում, թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը հստակեցրել է, որ հարձակումը հետ մղելիս սիրիացիները մի շարք սխալներ են թույլ տվել: