Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մամուլի ասուլիսով է հանդես եկել՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցների հարցերին։
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, և վարչապետի թեկնածու առաջադրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կընտրի՞ նրան, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է․ «ԲՀԿ-ն իր թեկնածուն չի առաջադրելու, ուստի, խորհրդարանում եղած իշխանական խմբակցության ձայներն են այս հարցում որոշիչ լինելու, այլ ոչ թե ընդդիմադիր խմբակցությունների»։
Հաջորդ հարցին՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար քննարկումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ քաննարկուներ լինում են․ «Հանդիպում ենք, քննարկում ենք, կարծիքները տարբեր են լինում, սակայն որ կարծիքն ավելի ճիշտ է, դա հիմնավորվում է, ընդունվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում։