Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 14-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում թունելից դեպի կրկեսի խաչմերուկ ընթանալիս շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: